Այսօրվանից Երևանի ամենասրտում կբացվի ՀՀ առաջին նկարազարդ խաղադաշտը՝ Cascade Art Playground-ը: Կասկադի մերձակայքում գտնվող բոլորին հայտնի խաղադաշտը վերածվել է բաց երկնքի տակ գտնվող կտավի՝ ավելի գրավիչ դառնալով սթրիթ բոլի բոլոր սիրահարների համար: Նմանատիպ նախագծեր աշխարհում շատ քիչ կան, ուստի Cascade Art Playground-ը կգրավի սթրիթ արտը գնահատող զբոսաշրջիկների ուշադրությունը՝ դառնալով Երևանի բակային սպորտի և արվեստի այցեքարտերից մեկը: Նախագիծը միավորում է արվեստը, սպորտը, անհոգ մանկությունն ու քաղաքում նոր՝ տարբերվող մի վայր ունենալու հնարավորությունը՝ լուծելով միանգամից մի քանի խնդիր և ծառայելով հանրության շահերին:
Cascade Art Playground նախագծի հեղինակը Պետրոս Ծամերյանն , համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը: