տուն Արցախ Այսօրվա ապրող Շուշին (ֆոտոշարք)

Այսօրվա ապրող Շուշին (ֆոտոշարք)

126
0

SDC16690

Շուշին Արցախի Հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից է, որը մինչև 1923 թվականը եղել է Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը՝ մինչև 20-րդ դարի սկիզբն ունենալով կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920-ին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունից։ Ներկայումս Արցախի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց, որտեղ դեռ կան կիսավեր շենքեր

Այսօր էլ Շուշին շարունակում է իր պատմությամբ և ճարտարապետական գեղեցիկ շինություններով աշխարհի հետաքրքրության կենտրոնում մնալ: Պատմական քաղաք են այցելում զբոսաշրջիկներ թե Հայաստանից, թե աշխարհի տարբեր երկրներից: