տուն Լուրեր Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է

Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է

119
0

television

1998-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day). հայտնում է Calend-ը:

Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:

Հեռուստատեսության պատմությունը սկսվել է տասնամյակներ առաջ: Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին 1933-ին հաջողվել է ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր դետալն է:

Նրա հայտնագործության շնորհիվ 1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941 թվականից նաև ԱՄՆ-ում: