տուն Արցախ Այսօր ժամը 15:00-ին երկկողմանի կդադարեցվի կրակը

Այսօր ժամը 15:00-ին երկկողմանի կդադարեցվի կրակը

115
0

85139868

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պայմանավորվել են այսօր ժամը 15:00-ին դադարեցնել կրակը և միաժամանակ սկսել զոհված զինվորների դիակների որոնումը, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը:

«Մենք պայմանավորվել ենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 15:00-ին հյուսիսային և հարավային ուղղություններով կդադարեցվի կրակը և կսկսվի զոհված զինծառայողների մարմինների որոնումը՝ միաժամանակ ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- նշել է Վիկտոր Առուստամյանը: