տուն Լուրեր Այսօր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է

Այսօր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է

125
0

14076

Այսօր «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է։ Araratnews.am կայքը եւ «Արարատ» ամսագիրը շնորհավորում են գործարարին ծննդյան 55-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն եւ հաջողություն բոլոր նախաձեռնություններում։

Խաչատուր Սուքիասյան Ալբերտի (ծնվ. 1961, սեպտեմբերի 15, Երևան), տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է:

Ծնվել է 1961թ. Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես փականագործ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։ 1985 թ. — ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև` արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ 19921994 թթ. — աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում` որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։

Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։ 1996 թ. — ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։

Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։ 1999 թ. — Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:2009 թ. — հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

— See more at: http://old.araratnews.am/aysor-xachatur-sukhiasyani-tcnndyan-orn-e-3/#sthash.e0KrCdGR.dpuf