15 տարի առաջ այս օրն է մահացել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը:
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին: Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով: Հենց դպրոցում էլ նա ծանոթացել է իր ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ:
1976 թվականին Ջոբսն իր դպրոցական ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է Apple ընկերությունը, որն զբաղվում է սեփական դիզայնի և նախագծի հիման վրա համակարգիչների արտադրությամբ: Apple-ի նորույթների հիմնական մշակողը Վոզնյակն էր, իսկ Ջոբսն զբաղվում էր մարքետինգային հարցերով:
1985 թվականին՝ ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո, Ջոբսը հեռացավ ընկերությունից և հիմնադրեց համակարգչային NeXT ընկերությունը: 12 տարի անց նա վերադարձավ Apple` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997թ.-ին նա միացրեց ընկերությունները:
2003 թ. աշնանը Սթիվ Ջոբսի որովայնի հետազոտման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թ. Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թ. հունվարի 17-ին ընկերության գործադիր տնօրենն առողջական խնդիրների պատճառով հերթական արձակուրդը վերցրեց:
Oգոստոսին Ջոբսը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի 5-ին կյանքի 56-րդ տարում մահացավ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը: