Այսօր՝ դեկտեմեբրի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցն է:
1988 թ-ին այս օրը 10 բալանոց երկրաշարժը ավերեց Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները և Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Մենք ունեցանք 25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ: