Այսօր մուսուլմանների համար սկսվում է Ռամադանի սրբազան ամիսը:
Այս ամիս մուսուլմաններն ամեն օր, արևածագից սկսած, ծոմ են պահում, մինչև մթնելը: Ռամադանի ծոմն Իսլամի 5 հիմնասյուներից մեկն է:
Այս ամսվա ընթացքում մուսուլմանները հրաժարվում են սննդից, ջրից և ծխելուց՝ արևածագից մինչև մութն ընկնելը: Այդ ընթացքում նրանք բարեգթության քայլեր են կատարում, ինչպես նաև հատվածներ են կարդում Ղուրանից: