ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ նախօրեին Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» օդանավի աղետի զոհերի. հաղորդում է Ria.ru-ն:
Նշենք, որ ինքնաթիռը ուղևորվելիս է եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազա: Ինքնաթիռի վթարի զոհ է դարձել 92 մարդ, այդ թվում՝ երկու հայ: