տուն Սպորտ Այսօր Ռոնալդուն և Նեյմարը նշում են իրենց ծննդյան օրը

Այսօր Ռոնալդուն և Նեյմարը նշում են իրենց ծննդյան օրը

122
0

neymar-ronaldo-1916322

Այսօր լրանում է մեր ժամանակների լավագույն երկու ֆուտբոլիստների՝ Կրիշտիանո Ռոնալդուի և Նեյմարի ծննդյան օրը։

Պորտուգալացի հարձակվողը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», նշում է ծննդյան 30-ամյակը։

Ռոնալդուն երկու անգամ «Ոսկե գնդակ» է ստացել՝ հանդես գալով մադրիդյան ակումբի կազմում (2013, 2014), մեկ անգամ նա նման պատվի է արժանացել՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում» (2008)։

Ռոնալդուն երեք անգամ չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, մեկ անգամ՝ Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալի» կազմում։ Նրա մասնակցությամբ անգլիական և իսպանական ակումբները մեկական անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող։

Բրազիլիայի հավաքականի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը նշում է ծննդյան 23-ամյակը։

Մինչև 2013 թվականը երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է եկել «Սանթոս» թիմում, որի կազմում է մասնակցել է 54 խաղի՝ դառնալով 103 գոլի հեղինակ։ 2014 թվականին Նեյմարը տեղափոխվել է կատալոնական ակումբ։

Ազգային հավաքականում Նեյմարն անցկացրել է 60 հանդիպում՝ դառնալով 42 գոլի հեղինակ։