ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում հանդիպումներ կունենա ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։
«Կարող եմ հաստատել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր և վաղը կանցկացնի երկկողմ հանդիպումներ ԱՄՆ փոխնախագահի, նախագահ Պորոշենկոյի և նախարար Լավրովի հետ», — ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան անանունության սկզբունքով։
Նախօրեին Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է Ռուսաստանի միջազգային պարտավորությունների հարցը։