Այսօր երեկոյան մինչև 18.00-ը կլրանա խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը։ Այս պահի դրությամբ՝ առաջադրումներ չկան: Տեղեկատվությունն Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:
Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: