տուն Լուրեր Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց

Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց

107
0

17457910_1419852578078017_6013074131645204281_n

Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց:

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` «Միջինք» անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է կամ Մեծ պասի 24-րդ օրը՝ Դ (չորրորդ) չորեքշաբթին: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրն ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Այս տարի Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 28-ին և կավարտվի ապրիլի 16-ին: