տուն Լուրեր Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

112
0

levon-aronian-finale

Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է:

Լևոն Գրիգորի Արոնյան (ծնվ.՝ 1982հոկտեմբերի 6Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (200720082012 և 2014), 2009-ի և 2013-ի Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։ 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։

Երկու տարի անընդմեջ՝ 2005-ին[3] և 2006-ին[4], մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2014-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 5-րդ շախմատիստն է (2793)։

Araratnews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Լևոն Արոնյանին՝ ցանկանալով առողջություն և նորանոր հաղթանակներ: