Սուրբ ծնունդը մեծ տոն է, որը նշվում է` ի հիշատակ Բեթղեհեմում Հիսուս Քրիստոսի ծննդյան:Այդ տոնը կարեւորագույն քրիստոնեական տոներից մեկն է, այն պետական տոն է համարվում աշխարհի ավելի քան 100 երկրում: Դեկտեմբերի 25-ին Սուրբ ծնունդը տոնում են ոչ միայն կաթոլիկները, այլ նաեւ որոշ երկրների ուղղափառներ, լյութերականներ եւ այլ բողոքական ուղղություններ:
Սուրբ ծննդյան տոնակատարության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 4-րդ դարին: Հիսուս Քրիստոսի իրական ծննդյան օրվա հարցը վիճելի է մնում: Հնարավոր է, որ դեկտեմբերի 25-ի ընտրությունը կապ ունի այդ օրը տոնվող հեթանոսական արեւի տոնի հետ, որը կոչվում էր Անհաղթ Արեւի ծնունդ, որը Հռոմում քրիստոնեության ընդունումից հետո նոր բովանդակություն ստացավ:
Ժամանակակից հիպոթեզի համաձայն` Սուրբ ծննդյան ընտրության օրը կապ ունի վաղ քրիստոնյաների կողմից Աստծու մարմնավորման եւ Զատկի տոների հետ` մարտի 25-ին: Համապատասխանաբար այդ օրվան ավելացել էր 9 ամիս, եւ Սուրբ ծնունդը նշվում էր ձմեռային արեւադարձի օրը: Սուրբ ծննդյանը նախորդում է 4 օր նախատոնական եւ հաջորդում 6 օր հետտոնական շրջան: