տուն Լուրեր Այսօր կանջատվեն Մատենադարանի լույսերը

Այսօր կանջատվեն Մատենադարանի լույսերը

117
0

Matenadaranat_night

Մի շարք երկրներում ամեն տարվա երկրորդ հինգշաբթի օրը նվիրվում է տեսողությանը։ Այդպես բարձրաձայնվում է կույր կամ տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրները։

Այդ կապակցությամբ այսօր այսօր՝ 20:00-ից մինչեւ 20:15-ը կանջատվեն Մատենադարանի լույսերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը։

«Ընտրվել է Մատենադարանի կառույցը, քանի որ խորհրդանշում է հայկական մշակութային ժառանգությունը, որը տեսնել հնարավոր չէր լինի, եթե մարդիկ կույր լինեին կամ տեսողության խնդիրներ ունենային»,- պարզաբանել է Եղիազարյանը: