տուն Լուրեր Այսօր կամփոփվի «Թվապատում» միջազգային կոնֆերանսը

Այսօր կամփոփվի «Թվապատում» միջազգային կոնֆերանսը

102
0

11217549_478203225668874_7338804345296697229_n-520x245

Այսօր շարունակվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Թվապատում» միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես, այսօր կոնֆերանսի շրջանակներում ելույթ կունենան Ռուսաստանի  «Дождь» հեռուստաընկերությունը ներկայացնող Ելենա Կիրյուշինան, ԱՄՆ Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Լեսլի Թորնթոնը, Լատվիայի  Meduza.io-ի ներկյացուցիչ Ալեքսանդր Պոլիվանովը, Վրաստանի Jumpstart Georgia-ն ներկայացնող Նինո Մաճարաշվիլին և Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը ներկայացնող  Սունջեմ Քոչերը:

Այսօր ելույթները նվիրված կլինեն թվապատման մարտահրավերներին, լսարանին, առցանց արշավներին:

Հիշեցնենք, որ ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Ինտերնյուսը` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: