«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով այսօր ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը սոտրագրահավաք են սկսել արտահերթ նիստ հրավիրելու համար:
Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Այսինքն, հնարավոր է, որ հենց այսօր նիստը հրավիրվի, եթե համատասխան քանակի ստորագրություն հավաքվի:
Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը պատրաստել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին առաջարկների փաթեթ, որը կքննարկվի արտահերթ նիստին, եթե այն հրավիրվի:
Ինչպես գիտենք, արդեն մի քանի օր է տոնավաճառների աշխատակիցները գործադուլ են անում Կառավարության և Ազգային Ժողովի առջևˋ պահանջելով փոխել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը ուժի մեջ պետք է մտնի հոկտեմբերի 1-ից:
Առևտրականները նշում են, որ չեն կարող ամեն ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնել, թե որտեղից են այն ձեռք բերել, իսկ եթե չներկայացնեն՝ ենթարկվելու են 20 հազար դրամ տուգանքի: