տուն Լուրեր Բլոգ Այսօր հայրիկս՝ Աշուղ Շահենը դարձավ 107 տարեկան (լուսանկարներ)

Այսօր հայրիկս՝ Աշուղ Շահենը դարձավ 107 տարեկան (լուսանկարներ)

547
0

է

Այսօր հայրիկս՝ Աշուղ Շահենը դարձավ 107 տարեկան, ծնված Արևմտահայաստանի Խնուսաբերդ քաղաքում, ի դեպ տունն առ այսօր կանգուն է, ռուսական բանակի սպա,մշեցի Եղիազարի և սասունցի հայտնի դյուցազուն Մանուկի դուստր՝ Զմրուխտի ընտանիքում: Հայրական պապը 19-րդ դարի 2-րդ կեսին տեղափոխությունների արդյունքում հիմնավորվել էր Աշոցքում, այսօրվա Կրասարում: Եղիազարը ամուսնությունից հետո վերադարձել էր Խնուսաբերդ, սակայն 1915թ. Խնուսի ջարդերը ստիպեցին նրան, ընտանիքը վերադարձնել Կրասար, որտեղ 1920թ. տեղի ունեցավ 2-րդ կոտորածը, և Շահենը՝ կորցնելով 69 հոգանոց ընտանիքը, հայտնվեց Ալեքպոլի/Գյումրի/ Ամերիկյան մանկատանը:
Շնորհավոր ծնունդդ, ՀԱՅՐԻԿ: Ես քեզ շատ եմ սիրում և շատ եմ կարոտում:

Շահենի առաջին անսամբլը՝ ՛՛Շահենի քնարը՛՛-1952թ.

Մոսկվայում կայացած Հայկական 1-ին դեկադայի վերադարձին՝ Թիֆլիսի երկաթուղային կայարանում-1939թ.: Թաթուլ Ալթունյան, Գուսան Շահեն, Եվգինե Բասյան. Լուսիկ Քոշյան և մյուսները:

Գուսան Շահեն, Էլինար Շահեն և Ռոզա Հակոբյան-Քոչարյան /հայրս, մայրս և՝ ես/:

Գուսան Շահենը հայկական պետ. Երգի պարի անսամբլի մեներգիչ, ՍՍՀՄ Պատվո շքանշանակիր-1939թ., Մոսկվա:

Գուսան Շահենի Անվան մշակույթի պալատը Աշոցքում: