Հունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենակարեւոր եւ ամենապատասխանատու օրերից մեկն է: Այսօր Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը նշում են հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:
Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, ձեռնամուխ եղավ ազգային բանակի ստեղծմանը:
1992-ի հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: 1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: