տուն Լուրեր Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Պատարագ

Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Պատարագ

134
0

unnamed-1-16

Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Աստվածածնի ընծայման տոնի: Տոնն անփոփոխ է և ամեն տարի նշվում էնոյեմբերի 21-ին:

Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղում` Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ:

Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է: