տուն Քաղաքական Միջազգային Այսօր չքավորներին օգնելու միջազգային օրն է

Այսօր չքավորներին օգնելու միջազգային օրն է

141
0

20131022120549-poverty_20130311

Այսօր համաշխարհային հանրությունը նշում է աղքատների միջազգային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի կողմից:

Փորձագետների կարծիքով` 20-րդ դարի վերջում աշխարհի բնակչության մոտ 25 տոկոսն, այսինքն` 1,5 մլրդ մարդ գտնվում էր աղքատության շեմից ցածր: Իսկ հետազոտությունները փաստել են, որ 1999-2007 թվականներին աղքատությունից մահացել է շուրջ 300 մլն մարդ։

Երկու աշխարհամարտերն, ընդհանուր առմամբ, այդքան կյանքեր չեն խլել: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունվել են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն վերացնելու այս աղետը: Դրանցից առաջինները սկսել են գործել 2000 թվականից, սակայն մինչև հիմա աղքատների թիվը չի նվազել: Չնայած տնտեսությունների զարգացմանը, շատերը չեն կարող գոհ լինել կյանքից, քանի որ աղքատությունը ոչ միայն գումարի պակասն է, այլ նաև արժանի աշխատանքի, բնակարանի բացակայությունն է, առողջապահության և կրթության անհասանելիությունը: