տուն Լուրեր Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախի անկախությունը. Զարուհի Փոստանջյան

Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախի անկախությունը. Զարուհի Փոստանջյան

120
0

default

Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց ԼՂՀ և ՀՀ անվտանագության ապահովման ռազմաքաղաքական դրույթների ապահովման վերաբերյալ նախագիծը, որը Ազգային Ժողով է ներկայացրել «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Քանի որ մեկ տարի առաջ  Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը, մեկ գիշերվա մեջ է այդ որոշումը կայացվել՝ այդ մասին Սերժ Սարգսյանը ինքն էլ խոստովանեց, այդ որոշումը հասարակության համար անակնկալ որոշում էր, քանի որ մինչ այդ բանակցություններ էին տարվում մեկ այլ միությանը միանալուˋ եվրաասոցացումը»,-ասաց Փոստանջյանը իր նախագիծը ներկայացնելիս:

Պատգամավորը կարծում է , որ ՀՀ-ն պետք է ճանաչեր Արցախի հանրապետությունը, նոր դրանից հետո միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ բանակցություններ վարեր:

«Ժառանագությունը  տարիներ շարունակ այս հարցը բարձրացրել է, մյուս քաղաքական ուժերը կարևորում են այդ հարցը: Արդեն հրապարակվել է, որ մաքսակետ  է տեղադրվելու  ՀՀ սահմանին այլ պետությունների հետ սահմանին: Այդ սահմանն ունեցող երկրների մեջ մտնում է  նաև Արցախի հանրապետությունը, թեպետ մենք մեկ միասնական տնտեսկան տարածք ենք, մենք նույն ժողովուրդն ենք: Դեֆակտո մենք ունենք երկու պետություններ, որոնցից մեկը  դե յուրե ճանաչված չէ, դա Արցախն է: Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախը և ամրագրենք բոլոր այն սպառնալիքների նկատմամբ մեր նվազագույն շեմը, որից չանցնենք և չստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կվտանգեն թե´ Արցախի հանրապետության ինքնիշխանությանը, թե´ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-ասաց Փոստանջյանը և հավելեց, որ այս մասին պետք է Ազգային ժողովը որոշման օրինագիծ ընդունի: