Կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանը հայկական երաժշտարվեստի ամենաինքնատիպ դեմքերից է, երգի նշանավոր վարպետ. ծնվել է 1921-ի հունվարի 22-ին:
Առնո Բաբաջանյանը 1929 թ-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ-ին ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48 թթ-ին միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950–56 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին: