տուն Քաղաքական Միջազգային Այսօր Apple-ը կներկայացնի խելացի ժամացույցը

Այսօր Apple-ը կներկայացնի խելացի ժամացույցը

85
0

image_update_img-600x338

Apple ընկերությունն այսօր Սան Ֆրանցիսկոյում կիրականացնի նոր արտադրանքի շնորհանդես։ Թեպետ նախօրոք չի հաղորդվել, թե ինչ արտադրանքի մասին է խոսքը, բայց գործարար շրջանակներում չեն կասկածում, որ խոսքը վերաբերում է «խելացի ժամացույցին»՝ Apple Watch-ին։

Միջոցառումը տեղի է ունենալու «Յերբա Բուենա» արվեստի կենտրոնում։ Բոլոր մասնակիցները հատուկ հրավեր են ստացել ընկերության ղեկավարությունից։ Շնորհանդեսն իրականացնելու է Թիմ Քուքը, ով ղեկավարում է Apple-ը։ Այն հեռարձակվելու է համացանցում՝ ուղիղ եթերում։

«Խելացի ժամացույցը» Քուքի գլխավոր նախագիծն է այս պաշտոնում։