Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է 2016-ի «Ոսկե գնդակին».հայտնում է Goal.com-ը:
«Եթե որոշումը ես կայացնեի, ապա այս տարի կընտրեի Ռոնալդուին: Ինչ վերաբերում է նրա ներկայիս մարզավիճակին, ապա ինձ չի թվում, թե նա ինչ-որ դժվարություններ է զգում: Հրաշալի կլիներ, եթե նա կարողանար իր կարիերան ավարտել հենց «արքայական ակումբում» և շարունակեր աշխատել Մադրիդում արդեն որպես ղեկավարության անդամ»,- ասել է Ռոնալդոն: