տուն Լուրեր Այս տարի պտուղ-բանջարեղեն ավելի շատ է արտահանվել

Այս տարի պտուղ-բանջարեղեն ավելի շատ է արտահանվել

218
0

kartofel

Ս․թ․ փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248  տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց:

Այդ թվում` արտահանվել է 3299  տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2219 տոննայի դիմաց, 6949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2874  տոննայի դիմաց։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին