Ամանորին քիչ ժամանակ է մնացել, և շատ քաղաքացիների հետաքրքրում է, թե քանի օր են հանգստանալու ամանորյա տոնական օրերին:
Այս տարվա ամանորյա տոներին ոչ աշխատանքային են լինելու միայն հունվարի 1-ը և 2-ը: Այս մասին որոշումն ընդունվել է նախորդ տարի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի կառավարության նիստի ժամանակ:
Դեկտեմբերի 14-ին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ուժի մեջ է մտնում այս տարվանից: Այս փոփոխությունները կատարվել են նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:
Նկատենք, որ մինչ այս փոփոխությունը, ամանորյա տոներին ոչ աշխատանքային էին ոչ միայն հունվարի 1-ն ու 2-ը, այլ նաև 3-ը, 4-ը, 5-ը: Ոչ աշխատանքային էր նաև Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ը և դրան հաջորդող հունվարի 7-ը՝ մեռելոցը: Ամեն տարի քաղաքացիների համար տոնական օրերը լինում էին 8 օր: