2014 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր, ինչը շուրջ 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից։
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ: Ըստ ազգագրագետ Ռուբեն Եգանյանի՝ սա անհանգստացնող քանակ է: Araratnews-ի հետ զրույցում ազգագրագետը հայտնեց, որ ամեն տարի ավելանում է գնացողների թիվը: «90 թվականից ի վեր ավելի շատ մարդ գնում է, քան հետ վերադառնում մեր երկիր: Սա նորություն չէ մեզ համար: Երկրի բնակչությունը գնալով պակասում է: Սա չգիտեմ վերջում ինչի կհանգեցնի»: