տուն Լուրեր Այս տարի 11 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով

Այս տարի 11 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով

104
0

16-oryak

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999թ-ի դեկտեմբերի 17-ին նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women): Ամեն տարի այս օրը մեկնարկում է նաև Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: 16 օրյակն իր մեջ ներառում է նաև մի շարք կարևորագույն օրեր, ինչպիսիք են նոյեմբերի 29-ը՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6-ը՝ Մոնրեալի կոտորածի օր:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայից AraratNews-ին հայտնեցին տեղի ունեցած միջոցառման մասին: Իր բողոքն արտահայտելով՝ կոալիցիան այսօր՝ ժամը 13:30-ին, մոմավառություն և խնկավառություն է իրականացրել Հանրապետության հրապարակում, ինչպես նաև երթ է կազմակերպել մինչև Ազգային ժողով՝ ներկայացնելու «Ընդդեմ ընտանեկան բռնության» օրինագիծը:

Կոալիցիայից իմացանք նաև, որ ըստ ոստիկանության տրամադրած տվյալների՝ 2014թ-ի 8 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 11 կին: Ընտանեկան բռնություններ՝ որպես այդպիսին գրանցվել են 1504 դեպք:

Նշենք նաև, որ 16-օրյակին ընդառաջ Կոալիցիան հանդես  էր եկել ֆոտոշարքով, որի միջոցով կոալիցիայի անդամ կազմակերպությունների անդամները և նրանց համակիր քաղաքացիները կոչ են անում պայքարել ընտանեկան բռնության դեմ: Նրանցից յուրաքանչյուրը նկարվել է իր իսկ կողմից  հեղինակած հաղորդագրությամբ: