տուն Լուրեր Այս շաբաթ տեղեկություններ կտրվեն իշխանությունների հետ բանակցությունների արդյունքների մասին

Այս շաբաթ տեղեկություններ կտրվեն իշխանությունների հետ բանակցությունների արդյունքների մասին

76
0

axvanՀայաստանի Հանրապետական կուսակցության հետ բանակցությունների արդյուքների մասին տեղեկություններ կտրվեն այս շաբաթվա ընթացքում: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշել է, որ շաբաթվա վերջին ՀՅԴ-ն հանդիպումներ կանցկացնի իր տարածքային մարմինների հետ`նրանց հետ քննարկելու այդ բանակցությունները: Կոալիցիայի մեջ մտնել, թե ոչ, ինչպես միշտ կորոշվի կոլեգիալ սկզբունքով, հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Դաշնակցությունը վերջերս հայտնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ բանակցությունների մեկնարկի մասին: