Այս պահին ստվերի գնահատում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք ոլորտային ուսումնասիրություններ պետք է անենք, որը 11 օրվա մեջ չէինք կարող անել: Օրինակ՝ հանդիպելու ենք կաթնամթերք արտադրողների հետ: Իրենց հետ զրուցելու ենք, համապատասխան մեր մարմինները աշխատելու են համ օնլայն ռեժիմով, համ վերահսկողական: Ինչ-որ իքս ժամանակ հետո մենք կունենանք, թե ոլորտում որքան ստվեր կա»,- ասաց Անանյանը:
Հարցին, թե Ծառուկյանի բիզնեսները կստուգվե՞ն, Անանյանն ասաց, որ ինքը չի կարող ասել, թե որ բիզնեսներն են ստուգվելու:
Մանրամասները՝ տեսանյութում: