տուն Լուրեր Այս պահին հնարավոր չէ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը լավ կազմակերպել

Այս պահին հնարավոր չէ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը լավ կազմակերպել

94
0

naxagahner

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության և դրա պատճառների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը.«Ցավոք սրտի, պետք է նշել, որ որևէ նոր զարգացում չկա: Այն պատճառները, որոնցից ելնելով պահպանվում էր լարվածությունը նախորդ ամիսների և տարիների ընթացքում՝ գոյություն ունեն, ինչպես նաև այն գործոնները, որոնք որ դրա հետ մեկտեղ հնարավորություն չեն տալիս ադրբեջանական կողմին վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մենք ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ կարևոր հանդիպումներից կամ միջազգային իրադարձություններից առաջ տեղի է ունենում լարվածության էսկալացիա. ադրբեջանական կողմը դիմում է որոշ քայլերի, երբեմն հայկական կողմը պատասխան միջոցների է դիմում, դա արդեն ադրբեջանական հակառակ արձագանքին է բերում, և մենք տեսնում ենք լարվածության ինչ-որ մի էտապ»:

Ասուլիսի մյուս բանախոս, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ այն հանգամանքներին, որոնք մոտ ժամանակներում անհնարին են դարձնում Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը.«2012 թվականից սկսած ԱՄՆ-ի ցանկությունն է  հասնել բանակցային գործընթացի վերկանգմանը, առնվազն՝ առայժմ նախագահների մակարդակով հանդիպումների տեսքով: Դա ԱՄՆ ստրատեգիան է. օգտագործել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և այլն, որպեսզի կազմակերպեն այդ հանդիպումները: Կարծում եմ այս պահի դրությամբ առավելապես այն պարզ պատճառով, որ դա հնարավոր չէ լավ կազմակերպելը, և Ադրբեջանը փաստացի հրաժարվում է վերկանգնել բանակցային ֆորմատը, ինքնին չի կարող հայտարարվել մի բան, որը լավագույն դեպքում մնալու է ցանկության մակարդակում և իրականություն չի դառնալու»: