տուն Լուրեր Բլոգ Այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում. Տավուշի թեմի առաջնորդ

Այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում. Տավուշի թեմի առաջնորդ

113
0

Bagrat_Episkopos_Galstanyan-600x463

Տավուշի թեմի առաջնորդ, Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում այս գիշեր գրել է.

«Սիրելիներ, երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում:

Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!!

Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»։