տուն Լուրեր Այս պահի դրությամբ Կոսովոյում է գտնվում 130 հայ խաղաղապահ

Այս պահի դրությամբ Կոսովոյում է գտնվում 130 հայ խաղաղապահ

80
0

big_ec48eeb575bc351f2174efb8b9a6c0b7

Զինվորականներն այսօր մեր արտաքին քաղաքականությունը դրսևորող խմբերից են: Խաղաղապահությունը արտաքին քաղաքականության որոշակի դրսևորում է: 2001 թվականին ՀՀզինված ուժերում հիմնադրվեց խաղաղապահ գումարտակը: Այն հետզհետե մեծացավ և համալրվեց խաղաղապահներով: Այսօր դրանում ընդգրկված են 3000-ից ավել զինծառայողներ: Այս մասին այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան նվիրված կլոր սեղան քննարկմանը նշեց փոխգնդապետ, խաղաղապահ Սամվել Սարգսյանը:

Վերջինս ներկայացրեց այն առաքելությունները, որոնցում ներկայումս ընդգրկված են հայ խաղաղապահները:

«Մինչ օրս մենք մասնակցել ենք 4 առաքելության:  2004-ից Կոսովոն էր, 2005-ից Իրաքը, 2010- Աֆղանստանը, 2014-ի նոյեմբերից Լիբանանը: Այս պահի դրությամբ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող Լիբանանում, 35՝ Իրաքում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս թվերը ֆիքսված չեն և պայմանավորված իրավիճակով անընդհատ փոփոխվում են:

Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությունների ընդհանուր թվին, ապա այսօր 16 խաղաղապահ առաքելություններում ծառայում է ավելի քան 107 հազար խաղաղապահ, որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր:

 

Վարդուհի Ստեփանյան