տուն Լուրեր Այս օրենքի նախագծով Կառավարությունը որևէ հետադարձ քայլ չի կատարում. Վախթանգ Միրումյան

Այս օրենքի նախագծով Կառավարությունը որևէ հետադարձ քայլ չի կատարում. Վախթանգ Միրումյան

114
0

Sequence-271.Still0042

Աժ-ում շարունակվում է «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն Աժ-ում եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց.

«Այս օրենքի նախագծով Կառավարությունը որևէ հետադարձ քայլ չի կատարում: Կառավարությունն ընդամենը` ընդառաջ գնալով տնտեսվարողների պահանջին, հետաձգում է ապրանքային մնացորդների համապատասխան գույքագրման պահանջը, որպեսզի այդ ժամանակահատվածում մեր տնտեսվարողները հնարավորություն ունենան կիրառելու օրենքի այն դրույթները, որոնք նախատեսված էին: Խոսվեց կամավորության մասին. մենք կարծում ենք, որ տնտեսական իրավիճակ փոխել կամավորության սկզբունքով հնարավոր չէ: Ինձ, համենայնդեպ, հայտնի չէ աշխարհի որևէ երկիր, որը փորձել է ստվեր կրճատել կամավորության սկզբունքով: Պարզապես չի աշխատում, անվիճելի ճշմարտություն է սա: Իհարկե, որևէ ձեռնարկատեր պատրաստ չէ ավել գումար վճարել պետությանը: Իհարկե, ձեռնարկատերերը ազնվորեն ասում են, որ թողեք ոնց աշխատել ենք, էնպես աշխատենք: Իսկ եթե մենք փորձում ենք մեր երկրում տնտեսական իրավիճակ փոխել, ապա պետք է ավելի խորը մասնագիտորեն, շատ ավելի համակարգային մոտեցումներ ցուցաբերենք»: