Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ այս տարի ֆուտբոլիստներն անչափ շատ խաղեր են անցկացնում ազգային հավաքականներում, ինչը թույլ չի տալիս նրանց վերականգնվել վնասվածքներից հետո։ Բացի այդ, Գերմանիայի առաջնության խաղացանկն այնպիսին է, որ ֆուտբոլիստներն ստիպված են լինում շաբաթական երկուական հանդիպում անցկացնել։
«Մենք սպանում ենք ֆուտբոլիստներին։ Նրանցից չափազանց շատ ենք պահանջում։ Նրանց ժամանակ է պետք հանգստի համար։ Դա վերաբերում է ոչ միայն «Բավարիային», այլ նաև Դորտմունդի «Բորուսիային» և «Բայերին»։ Չի կարելի խաղալ ամեն երեք օրը մեկ», — ասել է Գվարդիոլան։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ծանր վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում վերականգման համար անհրաժեշտ է 4 շաբաթ։