տուն Լուրեր Այս մարդիկ իրական վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս կյանքի համար

Այս մարդիկ իրական վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս կյանքի համար

98
0

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ղուկասյանը գրում է․

«Այս մարդիկ ապրում են մեզ հետ, մեր կողքին, ու, կարծում եմ, ոչ ոք չի առարկի, որ ավելի քան ռեալ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս կյանքի և առողջության համար:
Տեսահոլովակում երևում են բավականին շատ պետհամարանիշներ, ինչպես նաև վարորդների անուններ և նկարներ։ Հուսով եմ՝ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկի կարգազանց վարորդներին։

Ուստի խնդրում եմ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը ավելի զգոն լինել և կանխել նման երևույթները, իսկ վարորդների հանդեպ կիրառել համապատասխան ու հնարավորինս խիստ պատիժ։

Ազգային ժողովի պատգամավորներին խնդրում եմ մշակել օրինագիծ, ըստ որի նման վարորդներին ուղղակի և միանգամից կզրկեն վարորդական իրավունքից, իսկ ով չունի՝ հետագա ՎԻ-ի ձեռքբերումից։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելը հարցի լուծում չէ, տուգանելը նույնպես խնդրի ամբողջական լուծում չէ, մանավանդ երբ երիտասարդներից ոմանք արդեն իսկ հասցրել են տուգանվել 2018-ին, բայց ինչպես տեսնում ենք՝ նույն ոգով շարունակում են։

Խնդրում եմ՝ պահպանեք ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, Ճանապարհային ոստիկանություն /

Road Police of the Republic of Armenia, National Assembly of Armenia / Ազգային ժողով,

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»: