տուն Լուրեր Այս իշխանությունները մեկ անգամ են երջանկություն տվել հայ ժողովրդին ՝ իրենց հրաժարականով

Այս իշխանությունները մեկ անգամ են երջանկություն տվել հայ ժողովրդին ՝ իրենց հրաժարականով

75
0

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր խոսքում նշեց. «Այս տարիների ընթացքում տառապել են նրանք, ովքեր պետք է չտառապեին, վայելում էին նրանք, ովքեր արժեք չունեին»:

Պատգամավորն ապա դիմելով ժողովրդին՝ նշեց. «Նայում եմ ձեզ՝ խաղաղություն եմ տեսնում, նայում եմ ձեզ՝ ես ինձ լավ եմ զգում, նայում եմ ձեզ՝ հիշում եմ, որ իմ հայրենիքը վտանգված չէ, նայում եմ ձեզ՝ հավատ, վստահություն ու ապագա եմ զգում»:

Ինչ վերաբերում է իշխանություններին, Սասուն Միքայելյանը հավելեց. «Այս իշխանություններն այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ են երջանկություն տվել հայ ժողովրդին՝ իրենց հրաժարականով»: