տուն Լուրեր Այս իրավիճակում գործողությունները շարունակական են լինելու ադրբեջանական և հայկական կողմերից. քաղաքագետ

Այս իրավիճակում գործողությունները շարունակական են լինելու ադրբեջանական և հայկական կողմերից. քաղաքագետ

104
0

 

P

ԼՂՀ-ի ուղղաթիռը խոցելը վաղուց պլանավորած էր ադրբեջանական կողմից,- լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Վերջին մեկ ժամվա ընթացքում նոր տեղեկություններ են ստացվել, որ ուղղաթիռի խոցման ողջ գործողությունները իրականացրել է ադրբեջանական հատուկ ջոկատայիններից  4  հոգանոց խումբ: Ադրբեջանական 4 հոգանոց խումբը 3 օդային սարք են օգտագործել, ընդ որում դրանցից մեկը առաջին անգամ: Հայտնի է արդեն, որ ադրբեջանական կողմը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել այդ գործողությանը, որը փայլուն ավարտ ունեցավ»:

Ինչ վերաբերում է էվակուացիոն գործընթացին, ապա քաղաքագետը հայտնեց. «Այն ինչ տեղի է ունեցել վերջին մի քանի օրերի ընթացքում՝ փրկարարական էվակուացիոն նպատակ ունեցող գործողություն էր: Այո, դրա ընթացքում ոչնչացվել են ադրբեջանցի զինվորներ: Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները պահպանում էին խոցված ուղղաթիռի ընկած տարածքը, և ծուղակներ էին կառուցել, ինչպես հայտնել է մեր պաշտպանության նախարարությունը: Այդ ծուղակների չեզոքացումը միայն հնարավորություն դարձրեց, որ մեր տղաները հայտնվեն ուղղաթիռի մոտ և  զոհվածների աճյունները վերադարձնեն հայրենիք»:

«Այն, ինչ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, լուրջ քաղաքական իրավիճակ է փոխել երկու երկրների հարաբերություններում: Բանակցային այն փուլը, որը սկսվել էր Պուտինի միջնորդությամբ Սոչիում և ավարտվել Փարիզում՝ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ, դարձյալ ապարդյուն անցավ: Այն հանգամանքը աչքաթող արվեց, որ միջազգային հարթակներում հնչել էին բազմաթիվ խոստումներ Իհլամ Ալիևի կողմից»,- հայտնեց քաղաքագետը:

«Ադրբեջանը փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նման գործողություններն արդեն կարելի է համարել որպես սովորական պրակտիկա»,- հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի՝ այս հակամարտությունը նոր ձև է ստացել: Կարելի է համարել հատուկ ջոկատայինների պայքար կամ հակամարտություն: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս իրավիճակում շարունակական գործողությունները լինելու են թե´ ադրբեջանական կողմից, թե´ հայկական: