Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
«Մեծ պատիվ էր հրավիրված լինել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում տեղի են ունենում շատ տպավորիչ և ոգեշնչող փոփոխություններ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ստիպեցին ինձ և Դեյվիդին զգալ մեզ ցանկալի հյուրեր»,- գրել է Էլթոն Ջոնը:
Էլթոն Ջոնի ինստագրամի գրառումը՝ այստեղ