տուն Uncategorized Այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք. Աշոտյան

Այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք. Աշոտյան

107
0

Ashotyan_15-14

Նախնական տվյալներով՝ Հայաստանի 292 համայնքներում  անցկացված ընտրություններում Հանրապետական կուսակցությունը միայն իր անդամներով հաղթանակ է տարել համայնքների 60-ից ավելի տոկոսում` 176 համայնքում: Եղել է նաև 10 համայնք, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել և սատարել է անկուսակցական թեկնածուների: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա կարծիքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես ավելի լավ բարվոք են եղել. «Բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք, ցավոք, դեռ ուղեկցում են մեր տարբեր ընտրություններին, աներկբա է, որ այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք: Ինձ մի քաղաքական ակտիվիստ գրեց, որի անունը չեմ տա, բայց գնահատականը շատ լավն էր: նա ասում էր, որ Վանաձորի ընտրությունները նման էին կինոյի միջի ընտրություններին՝ իրենց քարոզարշավով: Քարոզարշավ, որը թույլ տվեց բոլոր թեկնածուներին, հիմնական խաղացողներին հիմնականում զուսպ, պարկեշտ և հետաքրքիր քարոզչական հնարքներով իրականացնել սեփական ծրագիրը»:

Աշոտյանի խոսքով՝ այս ընտրություններում հիմնականում հաջողվել է պահպանել ազնիվ խաղի կանոնները. «Նոր Սահմանադրությունը մենք չենք ներկայացրել հանրությանը որպես առաջարկություն մեզ համար, ոչ, մեր գործը դրանով բարդացել է, բայց մենք այս բարդացած պայմաններում կրկնակի ուրախ ենք, որ կարողացել ենք այս նոր խաղի նոր կանոններին համահունչ տանել լավ հաղթանակներ: Ի դեպ, այդ «հաղթանակ» բառից պետք չէ խրտնել: Երբ մի ընդդիմադիր կուսակցությունից մի տեղ հաղթում են, գրում եք՝ ընդդիմությունը հաղթեց, իշխանության հաղթանակի մեջ էլ ոչ մի վատ բան չկա»: