տուն Լուրեր Այս ձմռանը ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել. ինչպիսի եղանակ է սպասվում փետրվարին

Այս ձմռանը ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել. ինչպիսի եղանակ է սպասվում փետրվարին

145
0

exanak

1966թ-ից հետո, երբ օդի ջերմաստիճանը հասել էր 17-ի, և Արարատյան դաշտում էլ հունվարի վերջին և փետրվարի սկզբին ծիրանենին արդեն ծաղկել էր,  այս ձմեռը համարվեց ամենատաքը: Այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

«Իհարկե, այս տարի օդի ջերմաստիճանը մի փոքր զիջում է 1966թ-ի ձմռանը, բայց համարվում է երկորդ ամենատաք ձմեռը»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ռեկորդային էին դեկտեմբերի 30-ը  և 31-ը, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը բարձրացավ մինչև 13 աստիճան, իսկ Սյունքի հովիտներում հասավ 22 աստիճանի: Նրա փոխանցմամբ՝ հաջորդ ռեկորդները գրանցվեցին հունվարի 6-7-ին Արարատյան դաշտում՝ 15 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում՝ 20:

Գագիկ Սուրենյան խոսքով՝ դեկտեմբեր-հունվար ամսիներին ցուրտ ներխուժումներ գրեթե չեն դիտվել:

Ինչպես հաղորդեց Գագիկ Սուրենյանը, ներկա պահին ձյան ծածկ կա  միայն Շիրակում, Կոտայքի լեռնայի շրջաններում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, իսկ ձյան ծածկի ամենաբարձր շերտը Աշոցքի շրջանում է՝ 52 սմ:

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, իսկ հունվարի 29-ից տեղումները կդադարեն. «Տաք օդային հոսանքները կակտիվանա ամսվա վերջին, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 13-4-ի, իսկ Սյունիքի հովտային շրջաններում՝ 18»,- ասաց Գագիկ Սուրենյանն ու տեղեկացրեց, որ փետրվարին ևս օդի ջերմաստիճանը նորմայի բարձր է լինելու: