տուն Լուրեր Այս ամեն ինչը անպատժելիության մթնոլորտի վրա է հիմնված. Ավետիք Իշխանյան

Այս ամեն ինչը անպատժելիության մթնոլորտի վրա է հիմնված. Ավետիք Իշխանյան

158
0

Avetiq_Ishxanyan1

Բառեր գտնել ու նորովի ներկայացնել այսպիսի դեպքերը, ուղղակիորեն հնարավոր չէ: Անպատժելիության մթնոլորտ է տիրում այստեղ, վերջին օրերին ազատամարտիկների նկատմամբ ծեծի և բռնությունների մասին խոսեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Այս ամեն ինչը անպատժելիության մթնոլորտի վրա է հիմնված»:

Քրեական մթնոլորտը դա միայն հանցագործությունների կատարումը չէ, այլ նաև այն լեքսիկոնն է, որով խոսում են մեր քաղաքական գործիչները, հայտնեց ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: «Քրեական աշխարհում պետք չէ փնտրել հասարակ մարդկային տրամաաբանությունը: Առաջինը քրեական աշխարհում դա վախեցնելն է: Հետագայում իրենց գործողությունները ինչպիսին կլինեն, ոչ ոք չի կարող կանխատեսել: Ցավն այն է, որ ազատամարտիկներին սկսեցին օգտագործել շատ վաղուց քաղաքականության մեջ: Ու ես ցավով հայտնում եմ, որ այս մեքենաների այրումը և ազատամարտիկների հանդեպ ծեծը, կարող է շատ մեղմ գործողություններ լինել քրեական աշխարհի կողմից»: