տուն Լուրեր Այրվում է բեռնատար ավտոմեքենա

Այրվում է բեռնատար ավտոմեքենա

126
0

Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 9-րդ կմ-ին «DAF» մակնիշի (վարորդ՝ Վ.Կ.) կցորդիչով բեռնատարի անիվի հանգույցում բռնկվել է հրդեհ. այրվել է կցորդչի ծածկը՝ մոտ 0.5 քմ հատված:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Տուժածներ չկան: