ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզ թաղամասի Քրք Քրքորյան փողոցի տներից մեկի խոհանոցում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.54-ին, մարվել՝ 08.20-ին: Այրվել է Դ. Շ.-ի տունն ամբողջությամբ՝ 140 ք.մ: