Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9-ամյա Սվետլանա Վ.-ն, 11-ամյա Նվարդ Ա.-ն եւ 8-ամյա Հասմիկ Ա.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Շինարարների փողոցի թիվ 5/1 հասցեում օդափոխման օդանցքը փակ լինելու եւ այրված գազը տուն լցվելու հետեւանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: