Հնարավոր է` հուլիսի 15-ին ներկացվի Սահմանադրական փոփոխությունների վերջնական տեքստը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց ԱԺ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
«Մեր հասարակությունում օրենքները կյանքի կոչելու մեխանիզմները պետք է թույլ տան ունենալ վստահություն, որ այդ սահմանադրական փոփոխությունները յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ցանկությունն են»,- ասաց Թևան Պողոսյանն ու նշեց՝ այդ ամենի համար կարևոր է` ընտրական համակարգն այնպիսին լինի, որ սահմանադրական հանրաքվեի օրն «այո» կամ «ոչ» ասելուց որևէ մեկը կասկած չունենա, հակառակ դեպքում այդ փոփոխություններն իմաստազուրկ կլինեն:
Պատգամավորը, սակայն, ցավով նկատեց` մեր ընտրական համակարգն որևէ վստահութուն չի տալիս, իսկ վստահության բացակայության դեպքում կստացվի, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը որոշ մարդկանց ցանկությունն են:
Թևան Պողոսյանին ուրախացնում է մի հանգամանք. և «այո» և «ոչ» ասողներին կտրվի տեսակետ արտահայտելու հնարավորություն:
Ավելի առարկայական Թևան Պողոսյանը խոստացավ խոսել հուլիսի 15-ից հետո: