տուն Լուրեր Այո, կա հավանականություն. Աբրահամյանը՝ գազի գնի հնարավոր նվազեցման մասին

Այո, կա հավանականություն. Աբրահամյանը՝ գազի գնի հնարավոր նվազեցման մասին

84
0

hovik1

Այսօր  լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն  հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, նշեց. «Այո, կա հավանականություն: Հանրապետության նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կա հանձնարարական գերատեսչություններին, որ գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն: Հիմա հենց այդ փուլում ենք գտնվում: Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, ուղղակի թե ինչքանով՝ քննարկումների արդյունքում պարզ կդառնա»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդեն Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե դասավանդելու են այն  մարդիկ, ովքեր դրա իրավունքն ու համապատասխան գիտելիքն ունեն:  «Դա քննարկման փուլում է գտնվում: Մենք երեկ ենք այդ որոշումը կայացրել: Դեռ այդ հարցին չենք անդրադարձել, թե ովքեր են դասավանդելու: Բայց դասավանդելու են այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը, դրա գիտելիքն ունեն»,- նշեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Ընտրական նոր օրենսգրքին և ընդդիմության առաջարկներին, ապա Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կընդունվեն բոլոր ողջամիտ առաջարկները: