«Կառավարության ներկայացուցիչները հավաստիացրին, որ այն սցենարները, որ կգործեն առաջիկա ամիսների ընթացքում, որևէ տուգանքի կամ պարտադրանքի խնդիր չեն առաջացնի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր մոտ ընթացող քննարկումների արդյունքում ի՞նչ որոշում է կայացվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:
Դիտարկմանը, որ կա վարչապետի հրաման, որ անհարկի դեպքերում ստուգումներ չեն արվի, ԱԺ նախագահը նշեց, որ փաստաթուղթը տրամադրված է բոլորին: «Ֆինանսների նախարարն առաջարկեց խմբակցություններին իրենց ներկայացուցիչներն ունենալ այս գործընթացների քննարկումներին, կարող են մասնակից դառնալ, ու ես հավատացնում եմ, որ որևէ մեկը` առևտրի կենտրոններից, խնդիր չի կարող ունենալ: Ըստ էության, կառավարությունը գնացել է նրան, որ հարկերից ազատել է, և շատ զարմանալի է, երբ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են` չէ, թող հարկեր լինեն, այստեղ նշանակում է, որ ստվեր կա, դրա համար պետք է փաստաթղթավորվի, բայց դա չի արվի այն մեթոդներով, ինչ մեթոդներով որ փորձում են ներկայացնել հասարակությանը, կամ իրենք են փորձում ներկայացնել մեզ»,-ասաց նա:
Մանրամասները՝ tert.am-ում: